2656 դիտում
09:17 28-09-2016
Կոնյակ արտադրողները մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել ՌԴ, սակայն վճարում չեն ստացել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Հայաստանի կոնյակ արտադրող շատ ընկերություններ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ։ Նրանք մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել Ռուսաստան, սակայն չեն ստացել դրա դիմաց վճարումները։
Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 80 տոկոսով։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ արտահանված խմիչքը սպառվել է: Այդ նույն ժամանակահատվածում արտադրությանը աճել է միայն 8 տոկոսով։ Իսկ սա նշանակում է, որ արտադրողները արտահանում են իրենց պահեստներում կուտակված ապրանքը, սակայն նորը չեն արտադրում, քանի որ, մեր կոնյակի հիմնական շուկա ՌԴ-ում արդեն արտահանված կոնյակի սպառումը նվազել է:
Համառ լուրեր են շրջանառվում, որ կոնյակ արտադրողներին իշխանությունը ստիպում է արտահանել կոնյակը, անկախ նրանից վաճառվում է, թե ոչ։ Այդ «հորդորներին» ընդդիմացողին էլ սպառնում են տարբեր պատճառաբանություններով զրկել լիցենզիայից։ Ու ստացվում է, որ արտադրողները կոնյակը արտահանում ու պահեստավորում են այլ երկրում։ Բայց փոխարենը ստանում ենք արտահանման արհեստական աճ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3937 դիտում
17:58 02-02-2018
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո հայկական գինի արտադրողները գործակցության առաջարկներ են ստացել
8098 դիտում
10:16 22-08-2017
Նոր վտանգ ԵՏՄ-ից. մեր արտադրողները թուրքերի ձեռքով դուրս կմղվեն ռուսական շուկայից. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2170 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան