33783 դիտում
12:04 29-10-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. Լենինգրադյան փողոցի 34 շենքի նկուղը լցվել է մոտ 120 տոննա ջրով, որտեղ գործում է «Տեխնոքիմ» ՍՊԸ-ն. ի՞նչ է մտածում Երևանի քաղաքապետարանը, թաղապետարանն ու մաքսայինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 34 բնակելի շենքի նկուղը ջրալցվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարարներն արդեն 2 ժամից ավելի է՝ նկուղում լցված մոտ 120 տոննա ջուրը պոմպի միջոցով դուրս են քաշում և լցնում Լենինգրադյան փողոցով անցնող ջրահեռացման խողովակի մեջ:
Տարածքը բնակելի շենքի նկուղային այդ հատվածում, չգիտես ինչու, գործում է «Տեխնոքիմ» ՍՊԸ-ն, որի գործունեության տեսակը բետոնի հավելանյութերի ներմուծումն ու վաճառքն է, սակայն արդյոք Երևանի քաղաքապետարանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ինչու չէ՝ նաև մաքսային կոմիտեն տեղյա՞կ են, որ բանզմաբնակարանային շենքի նկուղային հարկում գործում է նման ընկերություն:
Իսկ դեպքի վայրում մի տղամարդ հայտնում էր, որ տարածքը իր սեփականությունն է, ոչ ոք իրավունք չունի նկարելու, մինչդեռ «ուղեղից թոփալ» այդ տղամարդը ինքը պետք է պատասխան տա, թե ինչպես է եղել, որ 100 տոննայից ավելի ջուր լցվել է նկուղ, ինչի պատճառով մի ամբողջ շենք հնարավոր է՝ դառնա վթարային, և նա ինքը պետք է իր միջոցներով կատարեր ջրահեռացման աշխատանքները, այլ ոչ թե փրկարարը: Իսկ փրկարարները բարի կամք են դրսևորել, որ եկել ու այդ տարօրինակ, չակերտավոր ասած բիզնեսմեն սեփականատիրոջն օգնում են: Պետք է նկուղում գործող գործունեության վայրում ստուգումներ իրականացնեն Երևանի քաղաքապետարանը, Աջափնյակի թաղապետարանը, մաքսային կոմիտեն և պարզեն՝ արդյո՞ք պահպանվում են անվտանգության կանոնները, ու թե պարզվի, որ չի պահպանվում, ապա օր առաջ նկուղը պետք է ազատվի նման գործունեություն կատարելուց:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9274 դիտում
12:30 15-11-2014
Արտակարգ իրավիճակ՝ Կիևյան 24 շենքում. ողջ գիշեր խմելու ջուրը լցվել է շենքի նկուղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ