211652_close_icon
views-count17141 դիտում article-date 17:56 30-09-2019

Մինչ քաղաքային ու տեղական իշխանություններն ամպագոռգոռ հայտարարություններ են անում, Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարանային շենքի նկուղը ողողվում է խմելու ջրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 օր է, Կենտրոն վարչական շրջանի Ամրյան 18ա բազմաբնակարանային շենքի նկուղում անխնա խմելու ջուրը հոսում ու խարխլում է շենքի հիմքերը, իսկ համատիրությունը պատճառաբանում է, որ խնդիրը չի կարողանում լուծել, քանի որ իրենք չունեն հնարավորություն՝ ջրի մատակարարումը նշված շենք փակելու ուղղությամբ։ Ստացվում է, որ այս դեպքում «աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը», ու եթե խնդիրը կարճ ժամանկում չլուծվի, Կենտրոն վարչական շրջանում կունենանք հերթական վթարային դարձած շենքը, իսկ բնակիչներն էլ կհայտնվեն փողոցում, ու այդ ժամանակ պատկան մարմինները կսկսեն արդարանալ, որ իրենք մեղավոր չեն։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ պատասխանատուներն այս անգամ օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և, ինչպես ժողովուրդն է ասում, «բերանները ջուր չեն առնի» ու խնդիրը կարճ ժամանակում կլուծեն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր