211652_close_icon
views-count76754 դիտում article-date 15:32 23-10-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում. ժամանել են փրկարարները. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան փողոցի թիվ 9/51 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, ինչից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ դիտահորում հայտնվածը թիվ 54 երթուղու ավտոբուսն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր