1348 դիտում
14:47 22-10-2024
ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում. ArmSport.am
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես եկած Լևոն Ջուլֆալակյանը, ով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին:
«Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է ըմբշամարտի հարթակի հետ։ Նրա հսկայական փորձը հնարավորություն է տվել նրան հաջողությունների հասնել Հայաստանի հավաքականի հետ շատ բարդ պայմաններում: Նա նրանցից է, ով 1988 թվականին Ալեքսանդր Կարելինի, ձեր խոնարհ ծառայի և Քամանդար Մաջիդովի հետ միասին հաղթել է Սեուլի Օլիմպիական խաղերում: Նա անպայմանորեն կլինի ՖՍԲՌ-ի կառուցվածքում՝ որպես խորհրդատու, բարեկամ և ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։
Նա նշել է, որ Ջուլֆալակյանի որդին՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, տասնամյակ շարունակ հանդիսանում էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովի հիմնական մրցակիցներից մեկը:
«Արսեն Ջուլֆալակյանի և մեր մեծագույն Ռոման Վլասովի մրցակցությունը տևեց մոտ մեկ տասնամյակ, ինչը միշտ մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Այսօր Արսենը հանդիսանում է Միացյալ ըմբշամարտի աշխարհի (UWW) բյուրոյի անդամ, և նրա դիրքորոշումը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից մեզ պարտադրվող սահմանափակումների հարցում բաց, հասկանալի և պրագմատիկ էր»,-ընդգծել է Մամիաշվիլին։
Լևոն Ջուլֆալակյանը 60 տարեկան է, 1999-2019 թվականներին եղել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը: 2002 թվականից հանդիսանում է Հայաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահը, իսկ 2003 թվականից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ:

Նմանատիպ նյութեր
1384 դիտում
23:13 23-07-2024
Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի Սրահում
3739 դիտում
21:24 10-02-2016
Լևոն Ջուլֆալակյանը պարզաբանել է, թե ինչու Արսեն Ջուլֆալակյանը հայտավորված չէ Եվրոպայի առաջնությանը
2562 դիտում
22:54 14-10-2021
Արսեն Ջուլֆալակյանը վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ
Այս բաժնից
1981 դիտում
10:35 16-11-2024
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
1810 դիտում
21:50 15-11-2024
Աշիկ Անդրեյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
1804 դիտում
20:48 15-11-2024
Սպարտակ Միքայելյանը դարձել է խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող