1837 դիտում
13:17 21-10-2024
Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԿամԱԶ-ի համասեփականատերերի ցանկից
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում, որը բեռնատարներ արտադրող ռուսական «Կամազ» ընկերության բաժնետերն է: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի, «ԲԻՌ-Անալիտիկ»–ի և «Կոնտուր.Ֆոկուս»–ի տվյալները։ «Կամազը» բաժնետիրական կապիտալի վերաբերյալ թարմ տվյալներ չի հրապարակել: 2023 թվականին հիմնական բաժնետերերը եղել են «Ռոստեխ» կորպորացիան (47,1%), «Ավտոինվեստ» (23,54%) և «Daimler AG» ընկերությունները(15%)։
Նշվում է, որ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը Ռուբեն Վարդանյանին էր պատկանում «Ավտոինվեստ» ընկերության 15%-ը։ Այդ օրվանից նույն բաժնեմասը սկսել է տնօրինել Դմիտրի Արտյակովը։ «Ավտոինվեստում» ևս 50% ունի Նիկոլայ Տիմոխինը, 35%՝ «Կամազի» գլխավոր տնօրեն Կոգոգինը։
Հիշեցնենք, որ2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվեց Ստեփանակերտ և նոյեմբերի 4-ին նշանակվեց Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին ազատվեց այդ պաշտոնից, բայց Արցախում մնաց մինչև 2023 թվականի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան։
Սեպտեմբերի 27-ին նրան ապօրինաբար ձերբակալեցին, և մինչ օրս նա գտնվում է Բաքվի բանտում։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին շինծու մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումների ստեղծում և սահմանի ապօրինի հատում։ Վարդանյանին մինչև 14 տարվա ազատազրկում է սպառնում։

Նմանատիպ նյութեր
11178 դիտում
09:31 04-05-2017
Միհրան Պողոսյանից Տարոն Մարգարյանին անցած բիզնեսը դուրս է մնացել խոշոր հարկատուների ցանկից.«Ժողովուրդ»
2081 դիտում
10:12 23-10-2020
Թուրքիան դուրս կմնա՞ ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից. «Ժողովուրդ»
1906 դիտում
18:52 20-12-2019
Ռուբեն Վարդանյանը Տնտեսագիտական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին