11178 դիտում
09:31 04-05-2017
Միհրան Պողոսյանից Տարոն Մարգարյանին անցած բիզնեսը դուրս է մնացել խոշոր հարկատուների ցանկից.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում այս անգամ չկա «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն, որը նախորդ տարի 278-րդն էր. այն ժամանակ այս ընկերությունը վճարել էր մոտ 85,6 մլն դրամ հարկ: Հատկանշականն այն է, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը խոշոր հարկատուների ցանկից դուրս մնաց պետականացվելուց հետո, երբ բաժնեմասերն ամբողջությամբ «նվիրեց» Երևանի քաղաքապետարանին:
Միայն թե, նկատենք, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ի պետականացումից հետո Երևանի քաղաքապետարանը կոռուպցիայի լրացուցիչ հնարավորություն է ստանում. բանն այն է, որ այլևս քաղաքապետարանն է տնօրինում կայանելու համար վճարվող գումարներն ամբողջությամբ ու շատ հանգիստ կարող է մեքենաների մի մասից ստացված գումարը ցույց չտալ կամ իրենց յուրայիններին արտոնություններ տալ՝ անվճար կայանելու հնարավորություն ընձեռելով:
Չէ՞ որ եթե նախկինում քաղաքապետարանը վերահսկում էր «Փարկինգ սիթի սերվիս»-ին, ապա հիմա Տարոն Մարգարյանի ղեկավարած հիմնարկն ինքն իրեն չի վերահսկի և ինքն իրեն նման շռայլություններ կարող է թույլ տալ: Այս փաստը հատկանշական է այն իրողության ֆոնին, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը նախկինում պատկանում էր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, հիմա ամբողջությամբ դարձել է Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցինը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5858 դիտում
08:37 17-03-2017
ՀՀԿ-ում դժգոհ են Միհրան Պողոսյանից. «Հայկական ժամանակ»
18376 դիտում
09:47 18-11-2017
Տարոն Մարգարյանը պարգևատրել է Տարոն Մարգարյանին և նրա տեղակալներին 1 ամսվա աշխատավարձի չափով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1249 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2299 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»