Աբովյանցիները ասում են․ «Մեր քաղաքապետի ու իր թիմի շնորհիվ օր օրի Աբովյանը զարգանում է․ ապացույցը՝ «Բենզինների խաչմերուկը» «ատոմային ռումբերից» ազատելն է, ինչպես նաև վարորդների ու հետիոտնի համար երթևեկությունն անվտանգ դարձնելը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարիներին Աբովյան քաղաքում կատարվել և շարունակվում են կատարվել հսկայածավալ աշխատանքներ՝ կանաչ գոտիների ավելացման, ապօրինի կառույցների ապամոնտաժման, խաղահրապարակների ստեղծման, շենքերի տանիքների վերանորոգման ուղղությամբ՝ գաղտնիք չէ։
Աբովյան քաղաքը անգամ նախանձ է առաջացնում Հանրապետությունում շատ քաղաքապետերի մոտ, ովքեր անզեն աչքով էլ տեսնում են, թե ոնց է օր օրի ծաղկում Աբովյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկը» ամիսներ առաջ ազատագրվեց աբովյանցիների կողմից «ատոմային ռումբեր» անունը ստացած բենզալցակայաններից, փոխարենը այդ հատվածները Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի և նրա թիմի գլխավորությամբ բարեկարգվեցին ու հիմա աբովյանցին ինքն է տեսնում, որ «բենզինների խաչմերուկը» դարձել է անվտանգ, որտեղ «բուդկեքին» փոխարինելու են եկել ծառեր, թփեր, հանգստի համար նախատեսված նստարաններ։
Աբովյանի քաղաքապետարանը նաև հսկայածավալ աշխատանքներ է շարունակում կատարել քաղաքում ճանապարհային երթևեկությունը անվտանգ դարձնելու ուղղությամբ ու դրա մեջ է մտնում առաջին հերթին բարեկարգ ասֆալտապատումը, ինչը կատարվում է քաղաքապետարանի կողմից, որից հետո քաղաքապետ Է․ Բաբայանը իր թիմի անդամների հետ մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում տեղադրում են ճանապարհային նշաններ և կատարում գծանշումներ։
Երեկ՝ հուլիսի 30-ին, մի քանի ժամ շարունակ հերթական գծանշումները կատարվեց «Բենզինների խաչմերուկում», որտեղ տեղադրվեցին եվրոպական չափանիշներին համապատասխան ցուցանակներ, որոնք գիշերային ժամերին լուսավորվում են, ինչը վարորդների համար էլ ավելի է հեշտացնում երթևեկությունը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցկի առաջ խոսել՝ ասում էին․ «Մեր քաղաքը օր օրի ավելի է գեղեցկանում։ Այստեղ ամեն օր դրական նորություն ես տեսնում և դա շնորհիվ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, ով իր թիմով իրոք որ առաջին հերթին մտածում է աբովյանցու համար և դրա մեջ է մտնում նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Այսօր արդեն տեսնում ենք, թե ոնց է քաղաքապետարանը՝ քաղաքապետի գլխավորությամբ աշխատանքներ սկսել Աբովյանում տարիներ շարունակ լուրջ խնդիրներ առաջացրած հարցը շտկելու ուղղությամբ։ Ամբողջ «Բենզինների խաչմերուկում» ավելացվել են ծառերն ու թփերը, նստարանները, այսօր էլ արդեն ճանապարհային նշաններով հագեցվում է ամբողջ տարածքը և դա առաջին հերթին մեր՝ աբովյանցիներիս համար է արվում։
Ինչքան էլ որոշ մարդիկ նեղվեն, թե ինչի «բենզինների խաչմերուկից» Է․ Բաբայանը ապամոնտաժել տվեց այդ «ատոմային ռումբերը»՝ նկատի ունենալով գազաբենզալցակայանները, դա չնչին տոկոսն է։
Վստահեցնում ենք՝ աբովյանցիների 90 տոկոսը վստահում ու հավատում է Է․ Բաբայանին ու նրա թիմին, ովքեր Աբովյանը ամեն օր տանում են զարգացման ուղիով և առիթից օգտվելով էլ ասում ենք՝ շնորհակալություն մեր քաղաքապետին ու իր թիմին՝ քաղաքապետ ունենք աշխարհը չունի»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի