211652_close_icon
views-count838 դիտում article-date 17:59 18-10-2024

ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել են «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար. Լավրով

Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարությունների ղեկավարները Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել են «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու համար. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ստամբուլում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) երրորդ նիստի ավարտին հաջորդած ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հավելել է, որ ՌԴ-ն և Իրանը պատրաստ են աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը, եթե կողմերը հետաքրքրություն դրսևորեն:

Նմանատիպ նյութեր