211652_close_icon

ԱՄՆ-ն Իսրայելին վերջնագիր է ներկայացրել

views-count1441 դիտում article-date 19:45 15-10-2024
Միացյալ Նահանգները կդադարեցնի զենքի մատակարարումներն Իսրայելին, եթե Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը չլուծվի մինչև նոյեմբերի կեսերը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իսրայելական «12-րդ հեռուստաալիք»-ը։

«Միացյալ Նահանգները հստակ ուղերձ է հղել Իսրայելին, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը պետք է լուծվի մեկ ամսվա ընթացքում, որպեսզի զենքի մատակարարման էմբարգո չկիրառվի։ Նախարարներ Ռոն Դերմերը և Յոավ Գալանտը երեկ ասել են, որ փաստաթուղթ են ստացել, որում նշված է այդ պահանջը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իսրայելական հեռուստաալիքը նշում է, որ ամերիկյան վարչակազմը անհանգստացած է պաղեստինյան անկլավում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ և պահանջում է հրատապ միջոցներ ձեռնարկել հաջորդ ամսվա ընթացքում իրավիճակը փոխելու համար։ Բացի այդ, ամերիկյան ծառայությունների տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին Գազա է ուղարկվել ամենափոքր մարդասիրական օգնությունն ընթացիկ տարվա մարտից ի վեր։

Նմանատիպ նյութեր