Ժամանակն է դադարեցնել պատերազմը. ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել ՌԴ-ին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը սպառնացել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ են նոր կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում հակամարտությունը մոտ ժամանակներս չավարտվի: Միևնույն ժամանակ, նա ՆԱՏՕ-ի գործընկերներից պահանջել է խոսքից գործի անցնել և շտապ ավելացնել Կիևի համար ամերիկյան զենքի գնումները:
«Եթե այդ պատերազմը չավարտվի, եթե կարճաժամկետ հեռանկարում խաղաղության ճանապարհ չլինի, ապա Միացյալ Նահանգները մեր դաշնակիցների հետ միասին անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ստիպեն Ռուսաստանին վճարել իր շարունակվող ագրեսիայի համար», — հայտարարել է Հեգսեթը՝ ելույթ ունենալով դաշինքի երկրների պաշտպանության նախարարների առջև․
«Ժամանակն է դադարեցնել պատերազմը, կամ մենք պատրաստ ենք պատասխանել այնպես, ինչպես միայն Ամերիկան կարող է պատասխանել»,-
– նշել է Պենտագոնի ղեկավար Հեգսեթը։