211652_close_icon
views-count1675 դիտում article-date 18:34 12-10-2024

Մենք աջակցում ենք «Հեզբոլլահ»-ի դեմ գործողություններին, բայց չենք ցանկանում, որ Լիբանանն արժանանա Գազայի ճակատագրին. Սպիտակ տուն

Բայդենի վարչակազմը հայտարարել է, թե աշխատում է հրադադարի ուղղությամբ և չի ցանկանում, որ Լիբանանը արժանանա Գազայի ճակատագրին։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ընդգծել է, որ սատարում է Իսրայելին՝ չեզոքացնելու Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները Լիբանանում։

Այդ նպատակները չեն հակասում միմյանց՝ ընդգծել է Սպիտակ տան մամլո քարտուղար Քըրին Ժան-Պիեռը։

«Լիբանանում իրականացվող գործողությունները թիրախային են։ Ուղիղ երկխոսության մեջ ենք Իսրայելի կառավարության հետ և այն կշարունակվի»,- ասել է Ժան-Պիեռը։

Նմանատիպ նյութեր