211652_close_icon
views-count1132 դիտում article-date 09:06 03-11-2023

Մենք չենք աջակցում Գազայի հատվածում հրդшդարի հաստատմանը․ Պենտագոնի խոսնակ

Պենտագոնը չի աջակցում Գազայի հատվածում հրադադարի հաստատման գաղափարին, քանի որ այն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը վերախմբավորվելու հնարավորություն կտա։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

«Մենք չենք աջակցում հրադադարի սահմանմանը, դա ՀԱՄԱՍ-ին ժամանակ կտա վերախմբավորվելու, ինչը հերթական անգամ կվտանգի Իսրայելի ժողովրդին և մյուսներին», - ասել է նա:

Միևնույն ժամանակ Ռայդերը հիշեցրել է, որ ԱՄՆ իշխանություններն աջակցում են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում մի շարք հումանիտար դադարների սահմանման գաղափարին՝ Գազա անհրաժեշտ օգնություն հասցնելու և մարդկանց, այդ թվում՝ պատանդներին, պաղեստինյան անկլավից դուրս բերելու համար։

Պենտագոնի խոսնակը հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է Իսրայելի հետ շարունակաբար քննարկել պատերազմի կանոններին հետևելու անհրաժեշտության հարցը։

Նմանատիպ նյութեր