211652_close_icon
views-count1120 դիտում article-date 19:53 19-08-2024

Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ​​ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին՝ կապված իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից լիբանանյան տարածքների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի ձայնային պատնեշը խախտելու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բողոքը ներկայացվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, դոկտոր Աբդալլահ Բու Հաբիբի հանձնարարականի հիման վրա:

Բողոքում Լիբանանը դատապարտել է այդ խախտումները, որոնք Լիբանանի ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի (թողարկված 2006թ.) կոպտագույն խախտում են:

Նշվում է, որ այդ գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք դրույթներ: Դրանք արգելում են կոլեկտիվ պատժի և հոգեբանական ահաբեկման այն բոլոր մեթոդները, որոնք կիրառվում են Իսրայելի կողմից՝ ահաբեկելու և խուճապ տարածելու համար հասարակության առավել խոցելի շերտերի, մասնավորապես՝ երեխաների շրջանում։

Նմանատիպ նյութեր