211652_close_icon
views-count1849 դիտում article-date 23:52 07-10-2024

Լրացել է Աննա Պոլիտկովսկայայի սպանության 18 տարին

Ռուսաստանում լրատվամիջոցների ազատության կոալիցիայի (Media Freedom Coalition) անդամ հինգ դեսպանությունները հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության 18-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն են տարածել։

«Այսօր լրանում է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին Մոսկվայի կենտրոնում գնդակահարված հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության 18-րդ տարելիցը»,- ասված է հաղորդագրությունում։ «Մենք հիշում ենք Պոլիտկովսկայային՝ նրա խիզախ լրագրողական գործունեությամբ՝ հանձին կրկնվող ահաբեկումների և բռնությունների, և Ռուսաստանին կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները՝ մարդու իրավունքների միջազգային օրենսդորության, ներառյալ խոսքի ազատության (պահպանման) իրավունքի բնագավառում»:
Աշխարհում հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայան, որը շատ էր գրում Չեչնիայում Ռուսաստանի անվտանգության ուժերի հանցագործությունների մասին, սպանվել է 2006 թվականին: Դա նրա կյանքի և ազատության դեմ առաջին մահափորձը չէր։

Պոլիտկովսկայան Ռուսաստանի և Միացյալ Նահագների երկքաղաքացի էր։
Միջազգային կազմակերպություններն ու մի շարք պետություններ կոչ են արել լիարժեք հետաքննել լրագրողի սպանությունը, քանի որ ռուսական հետաքննությունն այդպես էլ չի բացահայտել գլխավորը՝ հանցագործության պատվիրատուին կամ պատվիրատուներին։

Նմանատիպ նյութեր