29346 դիտում
10:03 03-10-2024
Ավտովթար՝ Երևանում. Սայաթ-Նովա պողոտայում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա 25 հասցեի դիմաց բախվել են 20-ամյա Արտյոմ Սահակյանի վարած «Mercedes» մակնիշի 55 VV 555 համարանիշի, 27-ամյա Առնոլդ Փարեմուզյանի վարած «Mercedes» մակնիշի 550 GG 11 համաըանիշի և 30-ամյա Արման Թևոսյանի վարած «Opel» մակնիշի 94 PP 094 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Էդգար Դարբինյանն ու կրտսեր պարեկ Արման Սարինյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության եղել է սթափ
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+