211652_close_icon
views-count1249 դիտում article-date 11:26 29-09-2024

«Փյունիկը» սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Փյունիկը» սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլերը խփել են նիգերիացիներ Սանի Բուհարին, Յուսուֆ Օտուբանջոն ու կոտդիվուարցի Սերժ Դեբլեն։

Հայաստանի գործող չեմպիոնը 7 խաղից հետո 13 միավորով երրորդ տեղում է։ «Արարատն» 8 խաղից հետո նույնքան միավորով 5-րդն է։
 

Նմանատիպ նյութեր