211652_close_icon

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում վստահ հաղթանակ է տարել Լիբանանի ընտրանու նկատմամբ

views-count1810 դիտում article-date 22:15 16-01-2026
 Եվրո 2026-ին պատրաստվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է վերջին ընկերական հանդիպումը։

ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում Ռուբեն Նազարեթյանի թիմը 8-3 հաշվով առավելության է հասել Լիբանանի հավաքականի նկատմամբ։

Մեր ընտրանին ուսումնամարզական հավաքը կշարունակի մինչև հունվարի 18-ը։ Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի ընտրանու դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիայի թիմի, իսկ հունվարի 28-ին՝ Լիտվայի հավաքականի հետ։

 

Նմանատիպ նյութեր