211652_close_icon
views-count24021 դիտում article-date 19:16 18-09-2024

Քեզ բացակա չենք դնի․ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցում բացվեց Արցախի հերոս, լեգենդար, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալբերտ Հովհաննիսյանի անվան լսարանը. հերոսների անկյունում տեղի ունեցավ խնկարկում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոցը հայտնի է ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, այլ նաև Երևանում, մարզերում, Արցախում և Հայաստանից դուրս։ Դպրոցը հայտնի է ոչ միայն իր ուսուցչական կոլեկտիվի անբասիր աշխատանքով, այլ նաև նրանով, որ ուսուցչական կոլեկտիվը սաների մոտ սերմանում է նաև հայրենասիրություն, սերը դեպի ծնողներն ու հայրենիքը։

Դպրոցում շատ հաճախ հենց սաներից կլսես, որ ասում են․ «Հայրենիքը մանրամասն սիրելու երկիր է» և այդ հայրենիքի մասին ամեն մի ստեղծագործություն՝ կլինի պոեզիա, երգ, երաժշտություն, կերպարվեստ և ռազմագիտություն, երեխաներին սերմանել են դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կազմը։ 2 օր է՝ դպրոցում երեխաներից կլսես Մեծն Սևակի «Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին» ու այդ խոսքերը դպրոցի սաները ուղղում են Արցախյան 44-օրյա պատերզամներում նահատակված, լեգենդ դարձած Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալբերտ Հովհաննիսյանին, ում անունով սեպտեմբերի 16-ին դպրոցում բացվեց լսարան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ պրոցում բացվել է նաև նույն դպրոցի շրջանավարտներ, լեգենդ դարձած հերոսներ, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ նահատակված Թորգոմ Վարդանյանի և Արթուր Ալավերդյանի լսարանները ու Ա․ Հովհաննիսյանի անվամբ բացված լսարանը միացավ ու հարստացրեց դպրոցի պատմության էջերը։ 

Մինչ Ա․ Հովհաննիսյանի անվան լսարանի բացումը՝ առաջին հարկում հերոսների լուսանկարներով բացված անկյունում տեղի ունեցավ խնկարկում, որին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը, սաները, հերոսի ծնողները, քույրը, հարազատները, դպրոցական ու մարտական ընկերները, հերոսածին մայրեր, հյուրեր Երևանից ու մարզերից։ 

Ներկաները մինչ խնկարկումը 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը։ Խնկարկումից հետո դպրոցի սաները՝ հերոս Ա․ Հովհաննիսյանի դասղեկի գլխավորությամբ, ներկայացրեցին հուշ-ցերեկույթ՝ նվիրված հերոսին։ Ի դեպ՝ բացման նախորդ օրը հերոսը կդառնար 23 տարեկան։

Լսարանի բացման պատիվը ընձեռնվել էր հերոսի ծնողներին, քույրիկին և դպրոցի տնօրեն Թերմինե Մելքոնյանին։ Ծնողները դպրոցին նվիրեցին խորհրդանշական, Ալբերտի նկարով պատրաստված զինատեսակը և նրան նվիրված գրքեր, իսկ վերջում դասղեկը երեխաներին ներկայացրեց ոչ միայն Ալբերտի, այլ նաև Թորգոմի ու Արթուրի կյանքին վերաբերվող դրվագներ։ 

Կենսագրություն

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։ 2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել «դուքենդո» կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։

Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է Հայ-ադրբեջանական պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

2021 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Հրետանավորի օրը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման: 


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 962+
962+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր