Փա՜ռք քեզ, մեր սիրելի՛ գեներալ, և ծնունդդ շնորհավոր․ Նա չափազանց բծախնդիր էր իրեն վերաբերող ամեն ինչում և մեծահոգի՝ զինակիցների հանդեպ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը կդառնար 58 տարեկան:
Նրա չապրած տարիներում շատ են չապրած ուրախությունները, չապրած երազանքները, բայց նրա աչքերի ժպիտը շարունակում է ապրել իր ժառանգների աչքերում…
Գեներալ Արթուր Բաղդասարյանը փայլուն զինվորական էր, մարդկային և մասնագիտական բարձր որակների տեր մարդ:
Նա չափազանց բծախնդիր էր իրեն վերաբերող ամեն ինչում և մեծահոգի՝ զինակիցների հանդեպ:
Իր ներսի լայնախոհ հայը իր մեջ ընդգրկուն ու ամբողջական պահեց հայ մարդու հոգսն ու ուրախությունը, երջանկությունն ու դառնությունը և իր զինվորական գիտելիքներն ու ազգային արժեքները ծառայեցրեց բացառապես բանակի և ազգի շահերին:
Ավաղ, մեզ մնաց մխիթարվել նրա ստեղծած ժառանգությամբ, իսկ մնացյալը նա տարավ իր հետ երկինք` Աստծո տվածը վերադարձնելու:
Ինքն այլևս չկա, բայց կա իր ծանրակշիռ վաստակն ու թողած բարի անունը:
Փա՜ռք քեզ, մեր սիրելի՛ գեներալ, և ծնունդդ շնորհավոր: