37575 դիտում
21:57 29-08-2024
Գողության դեպք՝ Լոռու մարզում․ հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել «Կանակա» ԲԲԸ-ի տնօրենի տուն և այնտեղից գողացել կտավներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Վրեժ Ղ․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում, այցելելով Տիգրան Մեծ փողոցում գտնվող՝ իր տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Հայկ Հ․-ի չբնակեցված և իր հսկողությանը հանձնված բնակարան, նկատել է, որ հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում տան մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողացել կտավներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վրեժ Ղ․-ն աշխատում է «Կանակա» ԲԲԸ-ում՝ որպես վարորդ, իսկ Հայկ Հ․-ն «Կանակա» ԲԲԸ-ի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1649 դիտում
13:06 13-03-2014
Հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով` հեռուստացույց է գողացել
1591 դիտում
13:41 04-09-2015
Հարմարեցված բանալիով բացել և գողացել են հորը պատկանող երկու հրացանները
Այս բաժնից
35474 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց