211652_close_icon
views-count1426 դիտում article-date 18:27 26-08-2024

Բուլղարիա հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիներին ծեծել են, պահել են անմարդկային, կիսաքաղց պայմաններում. ԱԳՆ-ից դեռ արձագանք չկա (տեսանյութ).

ՀՀ քաղաքացի Արամ Մնացականյանի և ընկերոջ Բուլղարիայում պլանավորած հանգիստն ավարտվել է անմարդկային պայմաններում՝ երեք օր խցում անցկացնելով, ծեծով և ոչ պարկեշտ վերաբերմունքով Բուլղարիայի սահմանապահների կողմից:

Արամը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ օգոստոսի 7-ին մեկնել են Բուլղարիա, պետք է հանգիստն այնտեղ անցկացնեին մինչև օգոստոսի 17-ը, սակայն հետ են վերադարձել 10-ին:

«Արդեն հասել էինք սահման, մեզ հետ էլի մարդիկ կային, հերթով ստուգում էին անձնագրերը, փաստաթղթերը ու ճանապարհում էին, մտածում էի՝ մեզ էլ կստուգեն, կճանապարհեն: Մեզ և մի քանի հոգու ևս առանձնացրեցին, կողքի տարածքում ստուգելու, հետո ասացին՝ չէ, դուք մերժված եք, մեր որոշումը վերջնական է»,- պատմեց նա:
Վերջինս տեղեկացրեց, որ իրենց թուղթ են տվել և ստիպել ստորագրել: «Թղթում գրված էր՝ չկարողացանք համոզել, թե ինչու՝ ենք գնում Բուլղարիա, չնայած նրան, որ բոլոր թղթերը կային, վիզա, գնում ենք հանգստի, տան ամրագրումներ և այլն»,- ասաց նա:

Հարցին՝ ԱԳՆ-ն հայտարարություն էր երեկ տարածել, միգուցե խնդիրը նրանում է եղել, որ ՀՀ քաղաքացիները դիմում են շենգենյան վիզայի համար, այցելում են տվյալ երկիր, ապա մի քանի օրից գնում այլ երկիր և դրա համար են ստիպված վերադառնում ՀՀ, նա ասաց, որ այդ խնդրից տեղյակ են եղել և որ իրենց վիզան բացառապես բուլղարական է եղել և որ պետք է բացառապես հանգստանային Բուլղարիայում, այլ երկիր չէին գնալու:

Շարունակելով ներկայացնել, թե ինչերի միջով են ստիպված եղել անցնել, նա նշեց, որ իրենց ուղեկցել են բանտանման մի տեղ, որտեղից իրենք կապվել են ՀՀ ԱԳՆ-ի հետ:

«ԱԳՆ-ից ասացին՝ պետք է դիմանաք, հետ գաք, զանգեցինք հյուպատոսարան, այնտեղից ասեցին՝ գիտենք՝ ինչ տեղ է, ահավոր պայմաններ են, դիմացե՛ք: Մենք տրնազիտով չէինք կարող հետ գալ, որովհետև տրանզիտ տարբերակով կարող էր նույն խդնիրը լիներ ու մեզ հետ էլի Բուլղարիա ուղարկեին: Միակ ադեկվատ որոշումը 3-4 օր այդտեղ մնալն էր, մինչև Սոֆիա-Երևան ուղիղ չվերթ լիներ, այդ մի քանի օրը սպասեցինք այդտեղ»,- նշեց նա:

Իսկ թե ինչպիսի վայր էր դա, Արամն ասաց, որ աննմարդկային պայմաններ էին, ոչ հիգիենիկ վիճակներ, սննդի խնդիր կար: Նրա խոսքով՝ արտաքին աշխարհի հետ կապ չկար:

«Պատուհանի մոտ ժամերով կարող էինք սպասել, որ մի ոստիկան գար, մեզ ուղեկցեր սրճարան, ուտելիք գնեինք, գայինք այդ խցում ուտեինք: Եթե ոստիկան չգար, ուտելիք չէինք  կարողանում գնել: Շատ քանակությամբ էլ չէինք կարող գնել, քանի որ փչանում էր, սառնարան չկար, մրջույներ ու միջատներ կային, մեծ մասամբ սոված էինք մնում»,- պատմեց նա:

Վերջին օրը երբ պետք է գայինք, ցանկանում էինք սրճարանում սնվել: «Պնդեցինք՝ ուզում ենք այդտեղ մարդու նման նստենք և ուտենք, իսկ ոստիկանը բորբոքվեց, ասելով՝ չեք կարող այդտեղ ուտել, ես չեմ կարող ձեզ սպասել, գործեր ունեմ: Ոզում էր բռնի ուժով ինձ դուրս հանել աթոռից, այդ պահին ընկերս մի քիչ նկարեց այդ պրոցեսը, բորբոքվեցին, հարձակվեցին ընկերոջս վրա, ասացին՝ վիդեոները ջնջի, ընկերս էլ ասաց՝ չեմ ջնջելու»:

Ըստ Արամի՝ հետո իրեն ուղեկցել են խուցը ու 10 րոպե հետո լսել է, որ ընկերը գոռում է՝ օգնե՛ք ինձ, օգնե՛ք ինձ:

«Գնացի տեսա, ընկերոջս պառկեցրել էին գետնին, ձեռքերը բռնել էին, նույնիսկ մեջքը ճղվել էր: Հետո ինձ էլ պառկեցրեցին գետնին, ձեռնաշղթաներ անցկացրեցին, ստիպում էին, որ այդ վիդեոները ջնջեք: Վերջը հասկացանք՝ տարբերակ չունենք չջնջելու, հեռախոսը տվեցինք իրենց, պին կոդը ստիպեցին հավաքենք, հեռախոսը մեկ ժամ պահեցին, հետո հետ բերեցին ֆոտոներն ու վիդեոները ջնջած ու մեկ ժամ հետո ուղեկցեցին արդեն, ինքնաթիռով հետ եկանք Հայաստան»,- ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր