211652_close_icon
views-count2191 դիտում article-date 17:46 25-08-2024

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երեւանը» 4։1 հաշվով հաղթել է Թուրքիայի չեմպիոն «Շիշլիին»

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երեւանը» Մանչեսթերում անցկացված  Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի D խմբի վերջին խաղում մրցեց Թուրքիայի չեմպիոն «Շիշլիի» հետ եւ կամային հաղթանակի հասավ 4։1 հաշվով։

Հայկական թիմից գոլերը խփեցին Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը եւ Գարեգին Մաշումյանը:

«Երեւանը» 6 միավորով հավասարվեց առաջատար՝ Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդին», որին պարտվել էր 4։6 հաշվով:

Որակավորման հաջորդ փուլ դուրս եկավ հոլանդական թիմը։

Նմանատիպ նյութեր