211652_close_icon
views-count1232 դիտում article-date 18:19 07-12-2020

Եվրո-2022.Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Բուլղարիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 6-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց մրցակցին խոշոր՝ 4։0 հաշվով։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևալ կազմով․ 12․ Լուան Բարբոսա, 11․ Գարեգին Մաշումյան, 10․ Սարո Գալստյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։ Պահեստայիններ․ 19․ Ռոման Բոյարկին, 2․ Հակոբ Ուզունյան, 3․ Համլետ Մանուկյան, 7․ Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 17․ Անդրանիկ Կարապետյան։ [b]Բուլղարիա-Հայաստան՝ 0:4 (0:3) [/b] Վառնա, սպորտի և մշակույթի պալատ Մրցավար՝ Անտոնիոս Ադամապուլոս (Հունաստան) Գոլերի հեղինակներ՝ Համլետ Մանուկյան, 10"38" (11մ), 17"51", Դավիթ Ասլանյան, 19"16", Վլադիմիր Սանոսյան, 39"02" Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին և կմեկնարկի 19։00-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր