slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արտակարգ դեպք՝ Երևանում. սեփական տանը հայտնաբերվել է կնոջ մարմին. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, ով նրա որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. սեփական տանը հայտնաբերվել է կնոջ մարմին. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, ով նրա որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count87413 դիտում article-date 09:59 28-10-2024
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը:  

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, և վաշտի հմանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահրամ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մանուկյանը:  

Ոստիկաններն ու պարեկները Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ Ց. Հ.-ի դին՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքին և գլխին կան բազմաթիվ հարվածի հետքեր, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:  

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու քրեագետը, ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության քրեական հետախուզության բաժնում հեթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ կասկածյալը սպանվածի որդին է և ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հատնաբերում են կասկածյալին, ով 39-ամյա Դավիթ Ե.-ն է:

Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Շենգավիթի քննչական բաժին:  

Տեսանյութը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամի ալիքում: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր