211652_close_icon
views-count2143 դիտում article-date 19:53 10-08-2024

Չինաստանն առաջին անգամ նվաճեց բոլոր ոսկե մեդալները ջրացատկի օլիմպիական մրցաշարում

Պատմության մեջ առաջին անգամ ջրացատկի օլիմպիական մրցաշարի բոլոր ոսկե մեդալները (8 տիտղոս) նվաճեցին Չինաստանի ներկայացուցիչները։

Վերջին մրցաձեւը տղամարդկանց 10 մետր աշտարակացատկն էր․․․

Ավարտվեց ջրացատկի օլիմպիական մրցաշարը։ Փարիզի Խաղերի վերջին տիտղոսն այս մարզաձեւում նվաճեց չինացի Ցաո Յուանը, որը հավասարը չունեցավ տղամարդկանց 10 մետր աշտարակացատկում։

Պատմության մեջ առաջին անգամ ջրացատկի օլիմպիական մրցաշարի բոլոր տիտղոսները նվաճեց Չինաստանը։
Կանանց 10 մետր աշտարակացատկում հաղթել էր Հունչան Ցյուանը։

3 մետր ոստնակացատկում հաղթել էրն տղամարդկանցից Սիյի Սեն, կանացից՝ Չեն Իվենը։

Սինքրոն զուգացատկում Չեն Իվենն ու Չան Յանին հաղթել էին կանանց 3 մետր ոստնակացատկում։

Տղամարդկանցից այս մրցաձեւում հաղթել էին Վան Ցզունյունն ու Լոնգ Դաոին։

10 մետր աշտարակացատկում կանանցից հաղթել էր Չեն Յույսի - Ցյուան Հունչան զույգը, տղամարդկանցից՝ Լյան Ցզյունցզեն ու Հաո Յանը։

Չինաստանն այս պահին 37 ոսկե մեդալով Փարիզի Խաղերի առաջատարն է։ ԱՄՆ-ի թիմն ունի 33 ոսկե մեդալ։

Նմանատիպ նյութեր