Ռիո-2016. Յանա Եգորյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց օլիմպիական խաղերում. տեսանյութ
Ռիոյի Օլիմպիական խաղերի սուսերամարտի թիմային մրցաշարում Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում 2-րդ ոսկե մեդալը մվաճեց:
Եզրափակիչում Ռուսաստանի հավաքականի մրցակիցը Ուկրաինան էր: Սակայն ռուսական թիմը բավական մեծ առավելությամբ հաղթեց մրցակցին` 45:30:
Հիշեցնենք, 22-ամյա Յանա Եգորյանը չեմպիոն էր հռչակվել նաև թրամարտի կանանց անհատական մրցաձևում:
Նշենք, որ Յանա Եգորյանը ծնվել է Երևանում, 1999 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել Ռուսաստան, որտեղ է սկսել է զբաղվել սուսերամարտով: 2015թ. դարձել է աշխարհի չեմպիոն: