Չինաստանն առաջին անգամ ցուցադրել է 5-րդ սերնդի Chengdu J-20 կործանիչը
Չինաստանի իշխանություններն առաջին անգամ հանրությանն են ներկայացրել 5-րդ սերնդի նորագույն Chengdu J-20 կործանիչը, որը սկսել էին մշակել նախորդ տասնամյակի վերջից, հաղորդում է Reuters-ը։
Կործանիչի ցուցադրությունը տեղի է ունեցել Չժուհայի China Show-սրահում, որտեղ ամեն տարի ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող ընկերությունները հանդիպում են պոտենցիալ գնորդների հետ։
Ինչպես նշվում է, Պեկինը հույս ունի, որ իր մշակած «անտեսանելի» կործանիչը թույլ կտա կրճատել Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական տեխնոլոգիաների ոլորտում առկա հեռավորությունը։
Վերլուծաբանների կարծիքով՝ Chengdu J-20 կործանիչը արտաքինից հիշեցնում է ամերիկյան F-22 Raptor-ին։