211652_close_icon

Վոլեյբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը՝ օլիմպիական չեմպիոն

views-count1273 դիտում article-date 18:10 10-08-2024
Վոլեյբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը նվաճեց Փարիզի Խաղերի չեմպիոնի տիտղոսը՝ կրկնելով Տոկիո-2020-ում ունեցած հաջողությունը։

Եզրափակիչում ֆրանսիացիները 3:0 (25:19, 25:20, 25:23) հաշվով պարտության մատնեցին Լեհաստանի ընտրանուն։

Նախորդ անգամ երկու անընդմեջ Խաղերում տիտղոս նվաճել էր ԱՄՆ-ի թիմը Լոս Անջելես-1984-ում և Սեուլ-1988-ում։

Նմանատիպ նյութեր