211652_close_icon
views-count14831 դիտում article-date 14:21 10-07-2017

«Գրանդ-Սպորտ» մարզահամալիրում ավարտվեց ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 9-ին, Երևանի <<Գրանդ-Սպորտ>> մարզահամալիրում ավարտվեց հուլիսի 7-ից մեկնարկած ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մասնակցում էին 12 տղամարդկանց և 8 կանանց թիմեր ինչպես Երևանից, այնպես էլ Արթիկից և Գյումրիից։ Կանանց պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Նժդեհ թիմը՝ Գալստյան Իրինան և Մարգարյան Սվետլանան, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 2-րդ թիմը Տիգրանյան Սիրանուշը և Առաքելյան Էլենը, իսկ ահա 1-ին պատվավոր հորիզոնականանը՝ ԽՄՕՄՄ 1-ին թիմը՝ Գևորգյան Էդիտան և Ոսկանյան Վերոնիկան: Տղամարդկանց պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Աջափնյակ համայնքի թիմը՝ Սահակյան Արսենը և Մարգարյան Զավենը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի երիտասարդական հավաքական թիմը՝ Անդրեյ Սիմոնինը և Բալաբեկյան Աշոտը, 1-ին պատվավոր հորիզոնականը՝ ՀՀ պատանեկան հավաքականի թիմը՝ Հակոբյան Ռազմիկը և Միսկարյան Արմանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին մեդալներով, գավաթով, փոքրիկ հուշանվերներով և գնդակներով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 319+
319+

Նմանատիպ նյութեր