74473 դիտում
23:12 09-08-2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրում. տեղի է ունեցել փլուզում, 45 և 40-ամյա աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 13:00-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրից շտապօգնության ավտոմեքենաներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ Սոթքի ոսկու հանքավայրում տեղի է ունեցել փլուզում և նշված անձինք, որոնցից մեկը Շատվան գյուղի բնակիչ 45-ամյա Արման Մինասյանն է, ով տեղափոխվել է «ձախ ոտնաթաթի գարշապարային 3-րդ, 4-րդ ոսկրերի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ, մյուսը Վարդենիկ գյուղի բնակիչ 40-ամյա Գագիկ Գապոյանն է, ով տեղափոխվել է «պոլիտրավմա ձախ սրունքի մեծ ոլոքի միջին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի, մարմնի տարբեր մասերի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշումով։
Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+