28799 դիտում
20:30 26-09-2021
Ծնունդդ շնորհավոր, գյուղի լեգե՛նդ. Արցախյան պատերազմում նահատակված Դավիթը վաղը կդառնար 20 տարեկան. իր ծննդյան օրը սկսվեց պատերազմը, իսկ զոհվեց հրադադարի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի մշակույթի տան բակում էին հավաքվել ապրիլյան 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված լեգենդար հերոս զինվորների հերոսածին մայրեր:
Ներկա էին նաև գյուղի երիտասարդությունը, ինչպես նաև մայրաքաղաքից ու մարզերից ժամանած բազմաթիվ քաղաքացիներ:
Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, Հովտաշատ գյուղի բնակիչ, Արցախյան 44-օրյա պատերազմում իր 6 ընկերների հետ քաջաբար զոհված Դավիթ Դանիելյանի ծննդյան 20-րդ տարելիցն է:
Երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները, հետո նրանց միացած վարձկան-ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, Դավիթը ծառայում էր Արցախի Պաշտպանության Բանակի՝ Մատաղիսի զորամասում ու նա իր զինակից ընկերների հետ առաջնագծի մի քանի հատվածներում կենաց-մահու պայքար է տվել մինչև ատամները զինված ազերի բաշիբոզուկների դեմ:
Այնուհետև Դավիթը իր զինակից ընկերների հետ կենաց-մահու պայքարը շարունակել է Մարտունի 2-ում, որտեղ էլ հոկտեմբերի 20-ին վիրավորում է ստացել: Նա վիրավոր վիճակում՝ մոռանալով ամեն պահի ինքնազգացողության վատացման մասին, շալակած մի քանի վիրավորների է տեղափոխել մարտի դաշտից անվտանգ վայր:
Ճակատագրի հեգնանքով, պատերազմը սկսվել է Դավիթի ծննդյան 19-ամյակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, իսկ զոհվել է պատերազմի հրադադարի օրը՝ նոյեմբերի 9-ին:
Այսօր գյուղի մշակույթի տանը, ամեն անգամ, երբ միջոցառումը վարող Սամվել Մխիթարյանն ու Նելլի Արտեմյանը իրենց խոսքն էին հնչեցնում, դահլիճում թևածում էր հուզմունքն ու վիշտը, բայց նաև գերիշխում էր հպարտությունը, քանի որ ներկաները հպարտանում էին Դավիթով և բոլոր նահատակված հերոսներով, որոնք հանուն հայրենիքի զոհաբերեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը:
Հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվեց Դավիթի կյանքն ու գործունեությունը, որն ուղեկցվեց կենդանի պարով և համերգով:
Միջոցառման ավարտին հերոսածին մայրերը, որոնց վարդեր էին նվիրել, այդ ծաղիկները խոնարհեցին մշակույթի տան բակում Դավիթի հիշատակին տեղադրված խաչքարին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 387+
387+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12097 դիտում
22:11 09-08-2024
«Ծնունդդ շնորհավոր, Էրի՛կ ջան, հավերժ մնացիր 19 տարեկան». 44-օրյա պատերազմում զոհված Էրիկն այսօր կդառնար 23 տարեկան
Այս բաժնից
16729 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ