Եգիպտոսն օգոստոսի 8-ին իր ավիաընկերություններին արգելել է Իրանի օդային տարածքով անցնել
Եգիպտոսն իր բոլոր ավիաընկերություններին հրահանգել է հինգշաբթի վաղ առավոտյան 3 ժամ խուսափել Իրանի օդային տարածքից՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին: Այս մասին հաղորդում է Alarabya-ն։
Չորեքշաբթի օդաչուներին ուղարկված ծանուցման մեջ ասվում է, որ հրահանգն ուժի մեջ կմտնի 3 ժամով։
«Բոլոր եգիպտական փոխադրողները պետք է խուսափեն դեպի Թեհրան թռիչքից: Նման տարածքի վրայով թռիչքի ոչ մի ծրագիր չի ընդունվի»,- ասված է ծանուցման մեջ՝ նկատի ունենալով նախատեսված 3-ժամյա ժամկետը։