Եվրամիությունն արգելել է ինքնաթիռների վաճառքը ռուսական ավիաընկերություններին
ԵՄ-ը արգելել է ինքնաթիռներ, պահեստամասեր և սարքավորումներ վաճառել ռուսական ավիաընկերություններին, հայտնում է Ria Novosti-ն։
Արգելվել է նաև ծառայություններ մատուցել ապահովագրական և տեխսպասարկման ոլորտում։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ որոշումը բացասաբար է ազդելու Ռուսաստանի էկոնոմիկայի առանցքային ոլորտներից մեկի վիճակի վրա, քանի որ Ռուսաստանի Դաշնության ներկայիս առևտրային օդային նավատորմի երեք քառորդը կառուցվել է ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Կանադայում: