211652_close_icon
views-count928 դիտում article-date 19:34 06-08-2024

Պուտինն Իրանին հորդորել է զուսպ արձագանքել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը. Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Այդ հաղորդագրությունը, ըստ աղբյուրների, երկուշաբթի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ փոխանցել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշռադատում էր Իսմայիլ Հանիեի սպանությանն իր պատասխանը:

Թեհրանը միաժամանակ պնդել է, որ Մոսկվան ռուսական արտադրության Սու-35 կործանիչներ մատակարարի իրեն, Reuters-ին հայտնել են Թեհրանի հանդիպմանը ծանոթ իրանական երկու աղբյուրներ։

Նմանատիպ նյութեր