Բայդենը հուսով է, որ Իրանը չի սրի իրավիճակը Հանիեի սպանության պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հույս է հայտնել, որ Իրանի իշխանությունները չեն սրի իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության առիթով։ Նրա խոսքն է մեջբերել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Դելավեր նահանգում լրագրողները հարցրել են պետության ղեկավարի կարծիքն այն մասին, թե արդյոք Թեհրանը կհրաժարվի Հանիեի մահվան համար վրեժ լուծելու իր մտադրությունից: «Հույս ունեմ, որ այդպես կլինի, բայց ես չգիտեմ», - պատասխանել է Բայդենը:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին զգուշացրել էր, որ Թեհրանում Հանիեի սպանությունից հետո Իրանը ոչ մի հանդուրժողականություն չի ցուցաբերի Իսրայելի նկատմամբ։