211652_close_icon

Ադրբեջանի նպատակը Տիգրանաշենն ու Տավուշի մարզն Արցախի ճակատագրին արժանացնելն է. Էդգար Ղազարյան

views-count1117 դիտում article-date 16:59 02-08-2024
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում վարչապետը, պաշտոնը ստանձնելիս երդվել են օրենքով սահմանված տեքստով, որ պարտավորություն են ստանձնում հարգել ՀՀ Սահմանադրությունը: Այդ մասին հրավիրված քննարկման ժամանակ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

«ՀՀ Սահմանադրությամբ ասվում է, որ Հայաստանի սահմանի ցանկացած փոփոխություն կարող է արվել միայն հանրաքվեի միջոցով, իսկ ՔՕ-ն սահմանում է, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող գործողությունը քրեական հանցագործություն է: Թե՛ Տավուշում, թե՛ Տիգրանաշենում, Ադրբեջանի  նպատակը մեկն է՝ վերահսկողություն վերցնել ստրատեգիական նշանակության ենթակառուցվածքներ ու այդ տարածքներին պարգևել Արցախի ճակատագիրը: Այսինքն վերցնել շրջափակման մեջ, հետո ռազմական գործողություններով տիրանալ այդ տարածքներին»,- ասաց Ղազարյանը: 

Նմանատիպ նյութեր