211652_close_icon
views-count2214 դիտում article-date 14:22 15-12-2021

Եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպառնում Արցախի ճակատագրին․ Սեյրան Օհանյան

Tert.am-ը գրում է. Սահմանազատման ու սահմանագծման իրական պայմաններ չկան ու եթե դրանք չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպառնում Արցախի ճակատագրին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, նշանակում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում ու նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև մեծ քար գցել Արցախի ճակատագրի վրա», - ասաց  նա։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ՀՀ-ում որևէ անձ չի կարող ասել, թե որտեղով է անցնում մեր սահմանը, քանի որ ԽՍՀՄ կազմ մտնելուց հետո Հայաստանի սահմանները տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել ու սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում լուրջ ուսումնասիրություններ են պետք։

«Հայաստանի իշխանությունները գնում են բանավոր պայմանավորվածությունների՝ խախտելով այն բոլոր օրենսդրական կետերին հավատարիմ լինելու ընթացակարգերը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Զանգելանի, Կուբաթլուի հատվածից զորքերը հետ քաշելու հրաման էր տրվել։

Սեյրան Օհանյանը նաև ասաց, որ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ լսումները, հայտարարությունն ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը բխում էր Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից, բավական բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք։

 

Նմանատիպ նյութեր