211652_close_icon

Վրթանես Սրբազանի կողմից Արցախը Ադրբեջանին հանձնածին նման պատվի արժանացնելն անընդունելի է․ փաստաբան

views-count520 դիտում article-date 22:15 27-11-2025
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․

«Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռքը սեղմելը և հատկապես խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում։

Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ, և վստահ եմ՝ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ։

Այսօր յուրաքանչյուր նման քայլ ցավի անարդարության և ողբերգության բացահայտ անտեսում է»։
 

Նմանատիպ նյութեր