211652_close_icon
views-count3271 դիտում article-date 10:08 01-08-2024

Շնորհակալություն «Առավոտի» ընտանիքին. aravot.am

30 տարի առաջ՝ 1994 թվականին օգոստոսին լույս տեսավ «Առավոտ» թերթի առաջին համարը:

Նույն թվականի դեկտեմբերի 6-ից առ այսօր այդ լրատվամիջոցի խմբագիրը ես եմ, պայծառ հիշատակ «Առավոտի» առաջին խմբագիր, բանաստեղծ Իգնատ Մամյանին: 30 տարում, իհարկե, շատ բան է փոխվել քաղաքական եւ լրատվական դաշտում, փոխվել է նաեւ լրագրությունը՝ տեխնիկապես եւ ստեղծագործական առումով: Եթե չլիներ գերնպատակ, եթե չլիներ ձգտում ինչ-որ բան անփոփոխ թողնելու, պահպանելու, կասեի անգամ՝ պաշտպանելու, մենք, իհարկե, երեք տասնամյակ չէինք դիմանա:

Փորձեմ հակիրճ ձեւակերպել, թե ինչ ենք մենք փորձում ապացուցել այս 30 տարիների ընթացքում: Որ կարելի է, ունենալով սեփական կարծիքը, առանց վիրավորելու եւ առանց վիրավորվելու, առանց պիտակներ կպցնելու եւ որեւէ մեկին ստորացնելու, լսել, մարսել եւ վերարտադրել ՑԱՆԿԱՑԱԾ կարծիք (օրենքի եւ էթիկայի սահմաններում):

Եվ ոչ միայն կարծիք, այլեւ լուր, որը կարող է տհաճ, անցանկալի, ոչ ձեռնտու լինել: Դա հաճախ տարակուսանք է առաջացնում, երբեմն տեղիք է տալիս «երկրորդ հատակի» փնտրտուքի, երբեմն մեղադրանքների՝ «համ մեխին եք խփում, համ նալին»: Պատահում է, որ այդ խառը զգացմունքների «սուբլիմացիան» ի հայտ է գալիս պնդումների տեսքով՝ «մենք գիտենք, որ դուք սրանն եք կամ նրանը»: Մարդիկ կան, որոնք չեն կարող պատկերացնել, որ հնարավոր է ոչ մեկինը չլինել: Այդ մարդկանց ավելի հեշտ է ապրել՝ բոլորին ինչ-որ մի խրամատի մեջ մտցնելով: Վաղուց արդեն ուշադրություն չենք դարձնում այդ խոսակցություններին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր