211652_close_icon
views-count1642 դիտում article-date 22:28 24-07-2024

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարում է, որ թե՛ ջրագծերի, թե՛ կոյուղատարների և թե՛ հեղեղատարների մասով «սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը պայմանագրով»: «Եվ կարծում ենք, որ Վեոլիայի աշխատանքը նման կերպով քննադատելն ու դժգոհություն առաջացնելը առնվազն արդարացի չէ», - ասված է Երևանի քաղաքապետարանից հնչող քննադատությանն ի պատասխան ընկերության տարածած հայտարարությունում:

«Հենց Ընկերության կողմից կատարված աշխատանքների և իր ենթակայության տակ ունեցած համակարգի գնահատականից ելնելով էլ՝ ընկերությունը առաջարկություն է ներկայացրել Կառավարություն լավարկելու գործող պայմանագիրը այնպես, որ հնարավորություն լինի է՛լ ավելի արագացված տեմպերով կատարել ներդրումներ ջրային համակարգում՝ դրանով իսկ զսպելու կլիմայական փոփոխությունների հետևանքով աղբյուրների նվազման տեմպը», - հայտարարում է «Վեոլիա Ջուր»-ը:

Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը վերանայելու առաջարկներ է ներկայացրել Կառավարություն:

Քաղաքային իշխանությունները պնդում են՝ արդեն վաղուց մաշված սովետական ջրագծերն ու մյուս համակարգերը պետք է փոխվեն, թարմացվեն։ Այդ աշխատանքների համար հսկայական գումար է պետք:

Նմանատիպ նյութեր