3639 դիտում
17:25 29-10-2018
Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը կկրճատվի, գումարը կտնտեսվի, իսկ Կամո Արեյանին կառաջարկվի լինել իմ խորհրդականը. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը կփոխվի, հաստիքների համար նախատեսված գումարները կմնան քաղաքապետարանի բյուջեում, իսկ նախորդ փոխքաղաքապետներից Կամո Արեյանին կառաջարկվի լինել քաղաքապետի խորհրդական:
Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հաստիքացուցակն ընդունվեց, և ես կկարողանամ պաշտոնապես իմ օգնականների ու խորհրդականներին ընդունել աշխատանքի, այս պահին ես ունեմ մեկ խորհրդական, ով աշխատում էր հասարակական հիմունքներով, նա այժմ կարող է ընդունվել աշխատանքի, Կարեն Հարությունյանի մասին է խոսքը, իսկ ինչ վերաբերում է խորհրդականներին, ես պետք է որոշում կայացնեմ: Փոփոխություն լինելու է հաստիքացուցակում, և օրինակ, եթե նախկինում 7 խորհրդական կար, այժմ ես կարող եմ ունենալ 2 խորհրդական, և մյուս խորհրդականների համար նախատեսված աշխատավարձը կտնտեսվի բյուջեում»,-ասաց Հայկ Մարությանը:
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի տեղակալներ Կամո Արեյանին և Վահե Նիկոյանին, Հայկ Մարությանն ասաց, որ կարևորում է նրանց պրոֆեսիոնալիզմն ու ինստիտուցիոնալ հիշողությունը և Կամո Արեյանին առաջարկելու է դառնալ իր խորհրդականը. «Կամո Արեյանի հետ զրույց կունենաք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ»:
Հարցին, թե եթե նրանք նախկին իշխանության ներկայացուցիչներ չլինեին, ապա կթողնե՞ր նրանց նույն պաշտոնում, Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքական թիմը փոխվել է, և ինքը պետք է ունենա մարդիկ, որոնք իրենց գիծն են առաջ տանելու:
Դիտարկմանը, թե փաստորեն քաղաքապետը երկու տեղակալ ունի մշակութային ոլորտից՝ Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ու պրոդյուսեր Սերգեյ Հարությունյանը, Հայկ Մարությանն ասաց, որ մեկ տեղակալ ունի մշակութային ոլորտից, իսկ Սերգեյ Հարությունյանը ՏՏ ոլորտի, արտաքին գովազդի ու առևտրի մասնագետ է:
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
22:28 24-07-2024
«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին
1312 դիտում
07:51 29-02-2024
Ավագանին Կամո Արեյանին «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհի՞. Ժողովուրդ
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
769 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը