211652_close_icon
views-count1054 դիտում article-date 18:23 22-07-2024

Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին, ովքեր մասնակցում են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին:

Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, ընդգծել է, որ վերապատրաստման դասընթացները լավագույն հնարավորությունն են ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հոգևոր կյանքը, հարստանալու նոր գիտելիքներով ու միմյանց փորձառությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է եկեղեցականներին իրենց հոգևոր ծառայության անդաստանում առավել զորացնել համայնքային կյանքը՝ ամրապնդելով հավատքը, հույսը և սերը մեր ժողովրդի զավակների կյանքում, ինչպես նաև իրականացնել իրենց հոգեխնամ առաքելությունը՝ ի բարօրություն հավատավոր հայորդիների, ի պայծառություն մայր Եկեղեցու և ի շինություն հայրենիքի:

Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանել է նաև քահանաների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքին։

Նմանատիպ նյութեր