211652_close_icon
views-count844 դիտում article-date 18:09 22-10-2024

Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։

«Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ հաստատելով, որ վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս աղոթական մթնոլորտի մեջ զորացնելու հոգևոր կյանքը, նոր գիտելիքներ ձեռքբերելու, անձնապես շփվելու և փոխանակվելու միմյանց փորձառությամբ, ինչը կնպաստի իրենց հովվական ծառայության և Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։

Նորին Սրբությունը հորդորեց եկեղեցականներին իրենց գովարժան ու անսակարկ ծառայությամբ, ըստ ամենայնի, աջակցել հայրենական ու հոգևոր կյանքում ծառացած մարտահրավերների հաղթահարմանը՝ հետամուտ լինելով նաև հոգևոր, ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը և այդ արժեքներով ազգի զավակների կրթությանը։

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց հոգևորականների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքի հիմնախնդիրներին»,-ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր