49832 դիտում
21:11 17-07-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են 71-ամյա վարորդի «07»-ն ու 38-ամյա վարորդի «CAT» մակնիշի տրակտորը․ կան վիրավորներ․ ժամանել են մարզի և Աշտարակի ոստիկանապետերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում՝ գերեզմանոցների դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 71-ամյա Սամվել Մնացականյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Վանուշ Խաչատրյանի վարած առանց համարանիշի «CAT» տրակտորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 66-ամյա Ա․ Ալեքսանյանն ու 67-ամյա Խ․ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Գրիգորյանն ու Արամ Ավագյանը։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։
Վթարի մասին Ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+