48155 դիտում
17:39 29-10-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունիում բախվել են «Honda»-ն ու «Lada»-ն. ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց. «Lada»-ն գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկն անչափահաս է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի Զովունիի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ 55-ամյա Յուրի Խ.-ի վարած «Honda» մակնիշի և 63-ամյա Նորիկ Ս.-ի վարած «ՎԱԶ 21101» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ «ՎԱԶ»-ը գլխիվայր շրջվել է:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Honda»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Մ. Ղ-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+