42052 դիտում
19:01 28-10-2024
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ 16-րդ թաղամասի բազմաբնակարանային շենքի 13-րդ հարկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել 16-րդ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, թիվ 12 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար ծառայության հոգեբանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկեր Հրաչյա Սարդարյանն ու Աստղիկ Թորոսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհը բռնկվել է նշված շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Ոստիկանության Մաշտոցի բաժնում պարզվում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունն ու դեպքի հանգամանքները։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1993 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)