211652_close_icon
views-count44757 դիտում article-date 23:33 15-04-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են 24-ամյա վարորդի տրակտորն ու 35-ամյա վարորդի Opel-ը. տրակտորը մոտ 10 մետրից գլորվել է Դեբեդ գետը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Չիտովը իր վարած GFB մակնիշի 2326 SU համարանիշի տրակտորով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Տավուշի մարզի Պտղավան համայնքի բնակիչ, 35-ամյա Գեորգի Արզումանովի վարած Opel մակնիշի 33 DU 360 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տրակտորի վարորդ Ս. ՉԻտովը կորցրել է ղեկի կառավարումը և մոտ 10 մետրից գլորվելով՝ հայտնվել Դեբեդ գետում: Opel-ի վարորդ Գ. Արզումանովը օգնություն է ցուցաբերել վարորդին, օգնել դուրս գալ գետից և բարձրանալ ճանապարհահատված, որտեղից վերջինին մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր