211652_close_icon
views-count35997 դիտում article-date 16:30 12-04-2024

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր. Ժամանել են մարզի և Աշտարակի ոստիկանապետերը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Սուրեն Գասպարյանի վարած «Nissan» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 50-ամյա Մուշեղ Պալոյանի վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Chrysler»-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 60-ամյա Համեստ Կարապետյանը, 37-ամյա Փառանձեմ Չախոյանն ու 30-ամյա Արթուր Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վատշի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ֆրանգյանն ու Արամ Ավագյանը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր