211652_close_icon
views-count13711 դիտում article-date 21:47 12-07-2024

Հակասանիտարական վիճակ՝ Երևանում. Դավթաշենի թաղապետարանում տարիներ շարունակ կամ չեն կարողանում, կամ չեն ցանկանում վերացնել գարշահոտությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցում գարշահոտություն է տիրում։ Պատճառը այդտեղ գտնվող հեղեղատարն է, որն իսկական գլխացավանք է դարձել հարևանությամբ ապրողների համար։ Դրանով հիմա կոյուղաջրեր են հոսում։ 

Բնակիչների խոսքով խողովակը դարձել է կենդանիների հավաքատեղի՝շերեփուկներ ու նույնիսկ օձեր կան։ Բնակիչներն ասում են, որ գարշահոտության պատճառով իրենք տարածքում զբոսնել չեն կարողանում, երեխաներն էլ խաղալ։ 

Վիճակը սրվում է, գարշահոտն էլ ուժգնանում է հատկապես երբ կուտակված ջուրը չորանում է։ Իսկ մաքրել հնարավոր չէ, տեղադրված երկաթների պատճառով։ 

Բնակիչների խոսքով կոյուղին նաև այդ հատվածում գտնվող որոշ տներ է լցվում։ Հարևանությամբ ապրողներն ուզում են որպեսզի քայլեր ձեռնարկեն խնդիրը հիմնովին լուծելու համար, ու ի վերջո մաքրեն ամբողջ հեղեղատարը։ 

 Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ժամանած ներկայացուցիչները, սակայն, արդպես էլ որևէ բան չձեռնարկեցին խնդիրը լուծելու համար։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր